Նախագծի մասին ընդհանուր տեղեկություն
Լրատվամիջոցների ազատությանը սպառնում են ոչ միայն տնտեսական և քաղաքական կախվածությունները, այլև կեղծ լուրերի, պրոպագանդայի և ատելության խոսքի միջոցով հասարակության կարծիքը շահարկելու փորձերը՝ հատկապես սոցիալական կայքերի հարթակներում։ Ռազմական բախումները՝ ինչպիսիք են պատերազմը Ուկրաինայի արևելքում և Հայաստանում՝ 2020 թվականին վերսկսկված, սառեցված, բայց կրկնվող հակամարտություններ են։ Այս համատեքստում է դիտարկվում նաև Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ տեղի ունեցած Հարավային Օսեթիայի և Աբխազիայի օկուպացիան Վրաստանում ու Մերձդնեստրի հակամարտությունը Մոլդովայում, նույնպես «ճանապարհ են հարթում» ապատեղեկատվության, պրոպագանդայի և կեղծ լուրերի համար: Մասնավորապես ռուսական պրոպագանդան է հաճախ իր դերակատարումն ունենում այս հակամարտության սրման գործում: Բելառուսում անցկացվող ժողովրդավարական բողոքները և վարչակարգի դաժանությունը՝ մարդկանց, և հատկապես լրագրողների նկատմամբ, ցույց են տալիս լրատվամիջոցների կարևորությունը:
Այս համատեքստում, «Մեդիա երկխոսություն» նախագիծը նպատակ ունի աշխատել պրոֆեսիոնալ լրագրողների, ակադեմիականների, արվեստագետների և ուսանողների հետ, որպեսզի վերջիններս՝ որպես լրատվամիջոցների ապագա դերակատարներ, օգնեն կայունացնել և ամրապնդել ժողովրդավարությունը իրենց երկրներում: Սրան հասնելու մի հիմնական սկզբունք է հետևյալը․ «Մի բորբոքիր բոցը՝ ասա ճշմարտությունը»:
Լրատվամիջոցների ակտիվ աշխատանքի շնորհիվ մեդիա երկխոսությունը համատեղում է զրույցներ և կարծիքների փոխանակում քաղաքականության, կառավարության կամ քաղաքացիների հետ: Ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեն անդրադառնալ համապատասխան խնդիրներին իրենց սեփական մեդիա արտադրության միջոցով: Նախագիծը նաև հիանալի հնարավորություն է մասնակիցների կարծիքների և տեղեկատվության փոխանակման համար` մասնակից երկրներում սոցիալական զարգացումների իրավիճակի և ֆոնի վերաբերյալ:
Ծրագիրը մեկնարկել է 2015 թ.-ին՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:
